26 Դեկտեմբեր 2017թ էքսկուրսիա դեպի Իջևանի պատմաերկրագիտական թանգարան

ՙՙՄասնագիտական կողմնորոշում՚՚ դասընթացի շրջանակներում դասընթացավար Գրետա Հովակիմյանը 8-րդ դասարանի աշակերտներին ուղեկցեց դեպի Իջևանի պատմաերկրագիտական թանգարան:Նպատակն էր երեխաներին ծանոթացնել տարբեր մասնագիտությունների հետ և ծանոթացնել պատմական արժեքներին:

04 Ապրիլ 2018թ,Սուրբ Զատկի տոն

ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ, ՕՐՀՆՅԱԼ Է ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ,

Մեզ և Ձեզ մեծ ավետիս

Դպրոցի 6-րդ դասարանցիները իրենց ՀԵՊ ուսուցչի հետ,Լիլիթ Թիրաբյան,կազմակերպեցին գեղեցիկ զատկային տոն,որին հյուր էր Իջեւանի հոգեւոր հովիվ Տեր Սիմեոն քահանա Առաքելյանը :Տեր Սիմեոն քահանան հնչեցրեց Տերունական աղոթքը, օրհնեց բոլոր ներկաներին և շնորհակալություն հայտնեց գեղեցիկ միջոցառման համար:

Սեպտեմբեր 2017թ. ամբողջ դպրոցով կատարում ենք մաքրման աշխատանքներ

Ամբողջ աշակերտական և ուսուցչական անձնակազմը նորանշանակ տնօրեն Ս.Սիմոնյանի նախաձեռնությամբ և մասնակցությամբ կատարեցին դպրոցի մաքրման և բարեկարգման աշխատանքներ :Մաքրեցին դպրոցի բակը և հարակից տարածքը, կատարեցին ծառատունկ:

10 Հոկտեմբեր 2017թ.,,ՈՍԿԵ ԱՇՈՒՆ,,

Դպրոցում տիրում էր ուրախ և գեղեցիկ մթնոլորտ: Հայտարարված էր մրցույթ դասարանների միջև ՝ ամենաօրինակելի աշակերտ, լավագույնս զարդարված սեղան, լավագույն աշնանային նկար, լավագույն ասմունք, լավագույն պար, լավագույն երգ: Միջոցառման վերջում մրցույթի հանձնաժողովի անդամները պարգևատրեցին լավագույններին համապատասխան պատվոգրերով և խրախուսական նվերներով:Աշնան ամենագունեղ տոնին մասնակից էին դպրոցի 3-12-րդ դասարանի սաները: